Վաղուց ուզում եմ խոսել՝ առաջին հայացքից լուռ կեցվածքով, բայց շատ խորաթափանց, երևանցուն հատուկ, հանգիստ ժպիտ ունեցող մարդու մասին . Ռեժիսոր Հրանտ Վարդանյան

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ . Այսօր՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է:

Վաղուց ուզում եմ խոսել՝ առաջին հայացքից լուռ կեցվածքով,բայց շատ խորաթափանց,երևանցուն հատուկ, հանգիստ ժպիտ և հայացք ունեցող մարդու մասին:

Արմեն Սարգսյանը՝ մեծ ծավալների ռազմավար է,որի մտածելակերպն ու հայացքները համամարդկային են,իսկ դա կնշանակի,որ արմատները խորը ազգային պիտի լինեն այս մարդու:Միայն խորը ազգային գիտելիք ունեցող մարդուն է հատուկ հասկանալ, գնահատել համամարդկային իրական արժեքները:

Համաշխարհային քաղաքականության,գիտության,տնտեսության,ներկայի և ապագայի գիտելիքների այն ծավալներին,որոնց տիրապետում է պարոն Նախագահը՝ մեր երկրի ժամանակակից քաղաքականության մեջ դեռ ոչ մեկին չի հաջողվել հասնել:Շատ կուզեմ ,որ ձեր ունեցած բոլոր հնարավորություններն ու գիտելիքները՝ անմնացորդ ծառայեն մեր երկրի զարգացման,ազգային վերածննդի գործին:

Գիտեմ,որ մեր հասարակության մեջ,կան շատերը,ովքեր բամբասանքների մակարդակի հասնող կարծիքներ ունեն նշածս ղեկավարի մասին:Կասկածակներով ապրող,սեփական մաշկի վրա զգացած վախերը, վախեցող հայ մարդուն բնորոշ շատ այլ մտքեր էլ կարող են լինել,բայց այսօր խնդրում եմ նեգատիվ կարծիքներ չգրեք ստատուսիս տակ,որովհետև այսօր՝ իմ և ձեր,բոլորիս համար այդքան թանկ հայրենի պետականության գլխին կանգնած նախագահի ծննդյան օրն է:

Ի սրտե շնորհավորում եմ ծննդյանդ օրը՝ հարգելի պարոն Սարգսյան:

Հ.Գ.

Մենք հայերս՝ Արարչին և թագավորներին դու-ով ենք դիմել,ասելեն ենք դու իմ Արարիչ,դու իմ թագավոր:Թող գա մի օր,որ այնքան հարազատ ընդունենք մեր երկիրը կառավարող մարդկանց,որ բոլորին դու-վ դիմենք,որովհետև դուք դիմելաձևը օտարի է,օտարեցնող ու դիվանագիտական է,իսկ դիվանագտությունը ստելու վարպետություն է,որը արվում է տնից դուրս,օտարների հետ:

(Visited 61 times, 1 visits today)

admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх