Ինչպես կորոնավիրուսը ոչնչացնել 25 վայրկյանում. գիտնականների հայտնագործությունը

Բոստոնի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային լաբորատորիայի հետազոտողները (NIEDL) հայտնել են, որ հեռահար ուլտրամանուշակագույն ճառագայթների օգնությամբ հնարավոր է ամբողջությամբ ոչնչացնել կորոնավիրուսը։

Միկրոկենսաբան Էնթոնի Գրիֆիթսի ղեկավարությամբ մի խումբ գիտնականներ փորձ են անցկացրել․ նրանք ուլտրամանուշակագույն ճառագայթման տարբեր չափաբաժիններով մշակել են SARS-CoV-2 վիրուսով ախտահարված նյութը և գնահատել են թե որքան արագ է ընթացել վիրուսի ապաակտիվացման պրոցեսը:

Պարզվել է, որ 5 մջ/սմ2 չափաբաժնի դեպքում վիրուսի տարածումը 6 վայրկյանում նվազել է 99%-ով: Իսկ 22 մջ/սմ2-ի ազդեցության դեպքում 25 վայրկյանում վիրուսն ամբողջությամբ ոչնչացվել է։

Հետազոտողների գնահատմամբ՝ 13 վտ հզորությամբ էներգախնայող լամպը կարող է կորոնավիրուսի մասնիկներից մաքրել 15 մ2 մակերեսով տարածքը:

Սակայն այս միջոցը չի կարող օգտագործվել մարդկանց ներկայությամբ, քանի որ այն վտանգավոր է և ճառագայթումը կարող է առաջացնել մաշկային տարբեր հիվանդություններ։

(Visited 106 times, 1 visits today)

admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх