«Մենք պետք է ներողություն խնդրեք հայերից..» թուրք դերասանների կոչը ցնցել է ողջ աշխարհը

Ankakh.com-ը գրում է. ՛՛Թուրք արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության՛՛ (TÜSİAD) ղեկավար խորհրդի անդամ, նախկին դեսպան Վոլքան Վուրալի` 1915թ. տեղահանված հայերի թոռներին իրենց հողերը վերադառնալու և նրանց քաղաքացիություն շնորհելու կոչին դրական արձագանքեր են եղել: Նշենք, որ Վոլքան Վուրալը նաև նշել էր, որ պետք է ներողություն խնդրել հայերից: Ըստ թուրքական «Հաբեր 10» լրատվական կայքի` նրա այդ կոչին դրական են արձագանքել թուրք արվեստագետները: Ստորև ներկայացնում ենք արվեստի ոլորտում հայտնի թուրք մտավորականներից մի քանիսի տեսակետները.

Էզել Աքթայ (դերասան) — Անկասկած պետք է ներողություն խնդրել: Քաղաքական գործիչները սովորաբար այս հարցում տարակարծիք են, սակայն խիղճը և բարոյականությունը դա են պահանջում: Գնացածներին հետ կանչենք: Ժամանակն է եկել, որ մեր երկրի ուսերից խղճի բեռը թոթափենք: Ու դրանից հետո շատ ավելի լավ երկիր դառնալու ճանապարհ կբռնենք:

Սելդա Ալքոր (դերսանուհի) — Ես երբեք տարբերություն չեմ դրել հայի, քրդի, հրեայի միջև: Մենք համատեղ կեցությունը սիրող ազգ ենք: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է եղել: Մեզ իրար դեմ ո՞վ տրամադրեց, դա եմ ուզում հասկանալ: Այս երկիրը Թուրքիա կոչելուց հետո ախր մենք միշտ եղբայրաբար ենք ապրել: Ահմեթ Օզան (դասական երգիչ) Անատոլիայից հեռացածների տունդարձը նորմալ եմ համարում: Արտասովոր բան չկա դրանում: Իսպանիայից տեղահանված հրեաներին էլ Օսմանյան կայսրությունը իր ծոցն առավ: Բոլորը կարող են գալ և ապրել այստեղ: Աշխարհը բոլորին էլ կբավականացնի:

Հյուլա Քոչյիղիթ (կինոդերասանուհի) Հայրենիքը հայրենքի է բոլոր նրանց համար, ովքեր գիտեն այս հողում ապրել: Եվ իհարկե, մեր դուռը բաց է բոլոր նրանց առաջ, ովքեր զգում են, որ պատկանում են այս հողերին: Բոլորս հավասար իրավունքներով քաղաքացիներ ենք: Կարևորն այն է, որ ինքնդ քեզ զգաս Թուրքիայի քաղաքացի:

(Visited 133 times, 4 visits today)

admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх