Ուրախալի լուր բոլոր հայերի համար․ միայն իմանաք, թե Վլադիմիր Պուտինը ինչ նոր հրաշալի օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման մասին դաշնային օրենքը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց պորտալում: «ՌԴ տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն պարզեցված կարգով ՌԴ քաղաքացի դառնալու դիմումներ ներկայացնել»,-ասվում է փաստաթղթում։ Նախկինում օրենսդրությունը Ռուսաստանի քաղաքացիություն հայցողին պարտավորեցնում էր միաժամանակ դիմել օտարերկրյա պետության լիազոր մարմին ՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումով: ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը պատրաստ է օգնել աշխատանքը կորցրած հայերին:

Նոր օրենքը չեղարկում է ՌԴ քաղաքացիության համար դիմում ներկայացնելիս Ռուսաստանում գտնվելու եռամյա ժամկետի և կենսամիջոցների օրինական աղբյուրի առկայության հաստատման պահանջները նրանց համար, ովքեր նախկին ԽՍՀՄ-ի անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացի են: Նույն կարգը կգործի նաև օտարերկրացիների համար, որոնք ապրում են Ռուսաստանում, ամուսնացած են Ռուսաստանի քաղաքացու հետ և այդ ամուսնությունից ընդհանուր երեխաներ ունեն, ինչպես նաև այն օտարերկրացիների համար, որոնց ծնողներից մեկը ՌԴ քաղաքացիություն ունի և ապրում է Ռուսաստանում։

Բացի այդ, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար ևս ռուսական քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցվում է․ նրանք կկարողանան դիմում ներկայացնել անկախ Ռուսաստանում բնակվելու ժամկետից՝ փաստացի բնակության իրավունք ունենալու դեպքում։ Նոր օրենքով կրճատվում է նաև ռուսաստանյան բուհեր ավարտած անձանց համար Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային գործունեություն իրականացելու ժամկետը՝ երեք տարուց դառնալով մեկ տարի։ ՌԴ–ում օտարերկրացիները կկարողանան աշխատել առանց հատուկ թույլտվության

(Visited 182 times, 2 visits today)

admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх