«Պարոն Վարչապետ, թանկագին Նիկոլ, Տեղեկացա վերջերս կորոնավիրուսով Ձեր ապաքինման մասին և․․․»․ Էմանուել Մակրոն

Ֆրանսիան Հայաստանի կողքին է…

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Պարոն Վարչապետ, թանկագին Նիկոլ, Տեղեկացա վերջերս կորոնավիրուսով Ձեր ապաքինման մասին և ուրախ եմ, որ Դուք և Ձեր ընտանիքն առողջ եք…

Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ Ֆրանսիայի համերաշխության և Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու վերջինիս պատրաստակամության մեջ: Միաժամանակ և՛ Եվրամիության աննախադեպ ֆինանսական օժանդակության մեջ ունեցած ներդրմամբ, և՛ երկկողմ աջակցությամբ Ֆրանսիան Ձեր կողքին է:

Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին, ովքեր իրենց հայ գործընկերներին օգնում են Covid-19-ի դեմ մղվող պայքարում:

Այս ճգնաժամը նաև մարտահրավեր է մեր երկու երկրների տնտեսության համար: Հայաստանում արդեն գործող Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը, ինչը հնարավորություն կընձեռի մասամբ հոգալ բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ կարիքները, որոնց Ձեր երկիրը դիմագրավում է այս տարի…
Հույս հայտնելով, որ մեր համերաշխության և բարեկամության կապերն ամրապնդված դուրս կգան այս փորձությունից՝ հաճեցեք ընդունել, պարոն Վարչապետ, հարգանացս հավաստիքը»:

(Visited 30 times, 1 visits today)

admin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх